«Ազգ-բանակ-2017» համաժողով
2017-04-20
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովին կմասնակցեն պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-04-19
Ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի)
առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և…
Օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետությունը` հանդիպման առանցքում
2017-04-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր…
Մեդիագրագիտության կարևորությունը` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում
2017-04-19
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարևորման ու տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Լևոն Մկրտչյանը նշել է, որ շատ կարևոր…
Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում
2017-04-18
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը` երկար տարիների արդյունավետ…