Հաստատվել է օտարերկրյա բուհերում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը
2017-03-10
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան ըստ հետևյալ գրաֆիկի. մարտի 14-ին, ժամը 11:00-ին՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում կկազմակերպվեն միջազգային առևտուր, մշակութաբանություն, արաբագիտություն, լրագրություն, միջուկային ֆիզիկա, քաղաքագիտություն մասնագիտությունների քննությունները, մարտի 15-ին, ժամը 11:00-ին…
Մեկնարկել է փաստաթղթերի ընդունելությունը
2017-03-10
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) քննություններին մասնակցելու նպատակով փաստաթղթերի ընդունելությունը: Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Դիմում-հայտը…
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կաջակցի քաղաքացիական կրթությանը
2017-03-10
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին: Շնորհավորելով հուշագրի ստորագրման առթիվ` նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Հուշագրի ստորագրմամբ շարունակում ենք…
Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է
2017-03-09
Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է…
Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ
2017-03-07
Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը, հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
…