ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքն Ապրիլի 7-ի կապակցությամբ

2017-04-07

Կրթության և գիտության ոլորտի սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Մարդկության համար մայր հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Այն  իր մեջ բարության, սիրո, անսահման զորության ու խոհեմության խորհուրդ ունի: Մայրական սրտի ջերմությունը, քնքշանքն ու օրհնությունը յուրաքանչյուրիս կյանքի մշտական ուղեկիցն է:
Կրթության ոլորտի սիրելի կանայք, սերունդների կրթման ու դաստիարակման, ազգային արժեքների պահպանման և փոխանցման գործը դուք կատարում եք առանձնակի նվիրումով ու պատասխանատվությամբ` մայրական հոգատարության և իմաստության կնիք թողնելով դրանում:
Սիրելի կանայք, մայրեր և աղջիկներ, շնորհավորելով ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ուրախ տրամադրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։