Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին

2017-04-25

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը: Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային…

ԿԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին

2017-04-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի…

Ի գիտություն ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

2017-04-25

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2016/2017 ուստարվա ըստ մասնագիտությունների բակալավրի կրթական աստիճանով ամփոփիչ ատեստավորման քննությունների համար նախատեսված հարցաշարերին դիմորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նախարարն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

2017-04-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և…

Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում

2017-04-21

Հանրապետության հանրակրթական դպրոցների զարգացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ  ՀՀ վարչապետի  հանձնարարականի շրջանակում   ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների  կրթության վարչությունների պատասխանատուներին:  Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի կրթական հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների  համալիր զարգացման ծրագիրը,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։