Ավագ դպրոցների 12 տնօրեն հրավիրվել է ԿԳ նախարարություն
2017-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին…
Ամփոփվել են միջպետական ծրագրերով ՉԺՀ-ում ուսանելու մրցույթի արդյունքները
2017-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է միջպետական ծրագրով մրցույթի մասնակիցներին: ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով մրցույթի հաղթողներին, հաջողություն է մաղթել…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է
2017-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների…
ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին
2017-03-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովը և նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ…
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի կրթության զարգացմանն ուղղված ՀՀ նախագծերին
2017-03-21
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում: Նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգի հետ, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանության առաջին քարտուղար Օլգա Դավթյանը և ԿԳ նախարարի…