Ոսկե հուշամեդալ` երկարամյա մանկավարժական գործունեության համար
2017-04-07
Ապրիլի 7-ի առիթով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է ԿԳՆ բարձարագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով: Պարգևը հանձնել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևի համար՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փորձառու մանկավարժին՝ արդյունավետ և նվիրված աշխատանքի համար, ընդգծելով, որ կրթության ոլորտը և հատկապես դպրոցը, որին տիկին Սիմոնյանը տվել է իր աշխատանքային գործունեություն 43 տարիները, նվիրյալների տեղ է. «Կրթության ոլորտն այն բացառիկ ասպարեզն է, որտեղ ավանդույթներն ու բարոյականությունն ավելի բաձր արժեքներ են, քան նույնիսկ իրավական կարգավորումներն ու նորմերը: Ձեր փորձը շատ կարևոր է ինչպես Մուշեղ Իշխան դպրոցի, աւյնպես էլ կրթական ողջ համակարգի համար»,- շեշտել է ԿԳ նախարարի տեղակալը՝ փորձառու մանկավարժին մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական եռանդ: Նշենք, որ Անահիտ Սարգսյանը ֆիզմաթ գիտությունենրի դոկտոր է, նա բուհական գիտական գործուենեությունը համատեղել է դպրոցի մանկավարժական գործուենության հետ` դպրոցի տնօրեն աշխատելով ավելի քան 20 տարի: Այս տարի լրացել է նրա կենսաթոշակային տարիքը: Այս տարիների ընթացքում նա ծավալել է բուռն մանկավարժական գործունեություն, իրականացրել մի շարք դպրոցական նախագծեր, կազմակերպել միջոցառումներ և ինչպես ինքը նշեց՝ ամենակարևորը փորձել է ստեղծել մանկավարժի կերպարի բարոյականության իր չափանիշները: