41 երկրի 3873 սփյուռքահայ ուսանող կրթություն է ստանում Հայաստանում
2017-04-06
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քարտեզագրել և ամփոփել է 2016-2017 ուս.տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ` ըստ բուհերի և երկրների: Այսպես, 2016-2017 ուս. տարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865, ՀՀ ոչ պետական բուհերում և ՀՀ-ում արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-04-05
Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» (չզեկուցվող)
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հուշագիր` Դիլիջանում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ
2017-04-04
ՀՀ կառավարությունը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր` Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ։
ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։
Հաշվի առնելով կրթության որակի բարձրացման, երկրի հանրակրթական համակարգում…
Հաղթող է ճանաչվել 33 դիմորդ
2017-04-04
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-03-29
Մարտի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,