ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2017-05-03

Մայիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի  N 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների  նախագծերը:

Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու միջպետական մրցույթի արդյունքները

2017-05-02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները: Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված…

Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները

2017-04-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։

  Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և…

Տրվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը

2017-04-26

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և զարգացում Հարավային Կովկասում» նոր ծրագրի մեկնարկը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ ծրագրի տնօրեն Կատյա Կամերերը, ՄՀԶ ՄԿՈՒ ՀԿ հայաստանյան…

Գիտակրթական գործունեության աջակցության հուշագիր

2017-04-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է  համագործակցության հուշագիր նախարարության և Հայաստանում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի միջև:
Հուշագրի նպատակն  է նպաստել Հայաստանի գիտակրթական և գիտահետազոտական ներուժի հզորացմանը, կրթության և գիտության ոլորտում Հայաստան – Սանկտ-Պետերբուրգ կապի խթանմանը, աջակցել Սանկտ-Պետերբուրգում ուսումնառության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը:
Նախարարությունը պատրաստակամություն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։