Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում
2008-03-27
2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է իրականացնել արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը:
Գրական ստեղծագործության միջազգային մրցույթ
2008-03-27
Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, հայտարարում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների համար անցկացվող` «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք...» վերնագրով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ: ԿԱՐԳ «Մենք եղել…
Աշակերտական շարադրությունների մրցույթ
2008-03-27
ժողովրդավար երկրի կայացման գործում կարևոր են ուսումնառության տարիներին պատանիներին` քաղաքացիական պարտքի, իրավունքի ու վարքականոնների վերաբերյալ տրվող գիտելիքները: Այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում հանդուրժողականության մասին, սակայն, առավել հաճախ հանդուրժողականությունը նույնացվում է թողտվության կամ ամենաթողության հետ: Պատանիների մոտ այս գաղափարի հստակեցման ու ամրագրման նպատակով, «Փրկեք Երեխաներին» կազմակերպության Հայաստանի…
«Կրթություն» պաշտոնաթերթը նշում է իր հոբելյանը
2008-03-26
Այսօր Երևանի «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթություն» պաշտոնաթերթի 75-ամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձինք և կրթության, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին շնորհավորանքի և գնահատման խոսքեր «Կրթություն» շաբաթաթերթի անցած ուղու և կատարած աշխատանքի վերաբերյալ:…
Խթանվում է ՄԿՈՒ համակարգի զարգացումը
2008-03-25
«Երեք տարի հետո, ծրագրերի իրականացման ավարտին, համակարգում ունենալու ենք միջին մասնագիտական օրինակելի ավելի քան 20 հաստատություն, որոնք բոլոր չափանիշներով համապատասխանելու են միջագայինինÖ‰ Կունենանք միջին մասնագիտական կրթության 100 չափորոշիչ, համապատասխան գրականություն-դասագրքեր, որոնց պակասն այսօր շատ կա, և վերապատրաստված կադրեր, որոնք կկարողանան դասավանդել նոր տեխնոլոգիաներով ու չափորոշիչներով»,- ԿԳՆ-ում այսօր հրավիրված մամուլի…