Սեմինար

2008-04-22

Ապրիլի 29-ին  և 30-ին, ժամը 1630-ին Թեքեյան մշակութային կենտրոնում /Խանջյան 50/ կբացվի բրիտանական Քավենդիշ համալսարանի կողմից կազմակերպված «Քայլ առաջ» խորագրով երկօրյա սեմինարը: Կներկայացվեն «Բիզնեսի կառավարման բակալավր և մագիստրոս», ինչպես նաև կարճաժամկետ դասընթացների ծրագրերը:  

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

2008-04-17

Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյանկի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` միջին մասնագիտական կրթության ոլորտում «Աշխատանք և հմտություններ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության…

Համաժողով «Կրթություն առանց սահմանի»

2008-04-17

Բելառուսի Հանրապետության կառավարությունը 2008թ. մայիսի 28-30-ը «Բուհերի շրջանավարտների միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ Մինսկում կազմակերպում է բելառուսական բուհերի շրջանավարտների միջազգային առաջին համաժողովը՝ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» խորագրով: Համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.belmav.com էլեկտրոնային հասցեով:  

«Ուսուցումը Հայաստանում-2008» ցուցահանդես

2008-04-16

Ապրիլի 16-ին ՀՀ կառավարական առաջին շենքի նախասրահում բացվեց «Ուսուցումը Հայաստանում -2008» միջազգային ավանդական VII ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների միություն» հասարակական կազմակերպությունը:    

Ցուցահանդեսը բացվեց Մ. Սեբաստացի կրթահամալիրի մանկական երգչախմբի ելույթով: Պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ կրթության և…

Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2008-04-16

Ապրիլի 17-ին, ժամը 1500-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լ. Մկրտչյանը և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` միջին մասնագիտական կրթության ոլորտում «Աշխատանք և հմտություններ» ծրագրի իրականացման համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։