Նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման հեռանկարները
2008-03-25
Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական 80 հաստատություններին 2008 թվականին կհատկացվի շուրջ 2520 անվճար ուսուցման տեղ` 93 մասնագիտությունների գծով:
Նախնական մասնագիտական կրթության համար արհեստագործական 28 ուսումնարաններին կհատկացվի 2585 անվճար ուսուցման տեղ` շուրջ 25 մասնագիտությունների գծով:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերում ընդունելությունն իրականացվելու է մրցութային հիմունքներով` ընդունելության …
Հոբելյան
2008-03-25
Մարտի 26-ին, ժամը 1200-ին Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի դահլիճում /Գրիգոր Լուսավորչի 7/1/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթություն» պաշտոնաթերթի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսություն: Հանդիսությանը կմասնակցեն պետական և քաղաքական գործիչներ, կրթության բնագավառի աշխատակիցներ:
Մամուլի ասուլիս
2008-03-24
Մարտի 25-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման հեռանկարները» թեմայով: Թեմայի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
2008-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր…
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ
2008-03-14
2008թ. մարտի 20-ին, ժամը 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում /Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, VI հարկ/ կկայանա կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստը: Նիստում կքննարկվեն հետևյալ կազմակերպությունների լիցենզավորման հարցերը. «Բյուրակն» կրթական համալիր ՍՊԸ- տարրական ընդհանուր կրթական ծրագիր …