Սկսվել է դիմում - հայտերի ընդունումը
2008-01-31
Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2007-2008 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու) առարկաներից պետական ավարտական և միասնական (2008 թվականի բուհերի ընդունելության) քննությունների…
Հայ-գերմանական կրթական համագործակցություն
2008-01-29
Հայ-գերմանական կրթական համագործակցության շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Ա. Ավետիսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Փոխնախարարը, կարևորելով եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման գործընթացում ԳԴՀ-ի դերը, նշեց. «Դպրոցական մակարդակում գերմաներեն լեզվի տարածումը ոչ միայն հաղորդակցման հնարավորություններ է տալիս մեր աշակերտներին, այլև նոր…
Հայ-գերմանական համագործակցություն
2008-01-29
Հունվարի 29-ին, ժամը 1100-ին հայ-գերմանական համագործակցության շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կհանձնվի Հայաստանի կրթօջախների համար ձեռքբերված շուրջ 500 000 եվրո արժողությամբ ժամանակակից գրականություն: Պաշտոնական հանդիպմանը մասնակցում են ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը և ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպան տիկ. Անդրեա Վիկտորինը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ /ՄԽԿ/IPS/ 2009
2008-01-24
Միջազգային համագործակցության շրջանակներում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ/ IPS) 2009» ծրագիրը սահմանել է երեք կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության բուհերի շրջանավարտների համար: Գերմանիայի խորհրդարանը` Բուդեսթագը, հնարավորություն է տալիս երիտասարդներին ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին, քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև փորձառություն ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների ասպարեզում:
Մրցույթին կարող են…
Կայացավ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը
2008-01-21
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում այսօր տեղի ունեցավ «Աշխատանք և հմտություններ» ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էր ԿԳ նախարար Լ.ՄկրտչյանըÖ‰ Միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բրիտանական Խորհրդի համագործակցությամբÖ‰ Խորհուրդը նման ծրագիր է իրականացնում Հարավարևելյան Եվրոպայի 17 երկրումÖ‰ Այն նպատակ ունի բազմաթիվ բաղադրիչների միջոցով նպաստելու…