Խթանվում է ՄԿՈՒ համակարգի զարգացումը
2008-03-25
«Երեք տարի հետո, ծրագրերի իրականացման ավարտին, համակարգում ունենալու ենք միջին մասնագիտական օրինակելի ավելի քան 20 հաստատություն, որոնք բոլոր չափանիշներով համապատասխանելու են միջագայինինÖ‰ Կունենանք միջին մասնագիտական կրթության 100 չափորոշիչ, համապատասխան գրականություն-դասագրքեր, որոնց պակասն այսօր շատ կա, և վերապատրաստված կադրեր, որոնք կկարողանան դասավանդել նոր տեխնոլոգիաներով ու չափորոշիչներով»,- ԿԳՆ-ում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ ԱղբալյանըÖ‰
Նա ներկայացրեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, և նշեց, որ դրանց արդյունքը նկատելի է լինելու համակարգում, որն այժմ ամենախոցելիներից էÖ‰ Երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումն օր-օրի ավելի է կարեւորվումÖ‰
Ա. Աղբալյանը նշեց, որ Կրթության ազգային ինստիտուտի կազմում արդեն ձեւավորվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգաման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը դառնալու է բարեփոխումների հիմնական կրողըÖ‰ Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետի որոշման նախագիծը՝ ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու մասին, որում ներգրվված կլինեն նաեւ սոցգործընկերներÖ‰ ԿԳՆ-ն ակտիվ աշխատանք է իրականացվում սոցգործընկերների՝ տնտեսվարող հիմնարկ-ձեռնարկությունների հետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ և արդեն կան որոշակի հաջողություններÖ‰
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվում և նախատեսվում են մի շարք միջազգային ծրագրերÖ‰ ՄԱԿ-ի «Օժանդակություն նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» 2007թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել են ուսումնական 5 հաստատությունների վերանորոգման, կրթական 7 չափորոշիչների, մոդուլային 5 ծրագրերի, ուսումնական 2 ձեռնարկների մշակման և տպագրության, ինչպես նաև դասախոսների վերապատրաստման աշխատանքներ:
2006 թվականից սկսվել է համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան» կրթական բարեգործական հիմնադրամի հետ, որն իրականացնում է շարունակական զարգացման ծրագիրÖ‰ Նպատակն է մարզերում ապահովել համապատասխան պայմաններ՝ երիտասարդության արհեստագործական կրթության և հմտությունների ձեռքբերման համար:
Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի կողմից իրականացվում է «Աշխատանք և հմտություններ» եռամյա ծրագիրը, որի նպատակն է կրթությունը համապատասխանեցնել աշխատանքի շուկայի և գործարար աշխարհի պահանջնեին:
ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը եւս արդեն տրվել է, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 15 մլն եվրո աջակցություն՝ 2008-2010թթ համար, որն ուղղվելու է հիմնականում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում բազմագործառութային ուսումնական հաստատությունների ստեղծմանը, նյութական և ուսումնամեթոդական հագեցվածության ապահովմանը: Ծրագրի հիմնական նպատակն է ՄԿՈՒ համակարգի որակի համապատասխանեցումն աշխատանքի շուկայի պահանջներին:
Դանիայի կառավարության հետ տամագործակցության շրջանակներում նախատեսվում է 2008-2010 թվականներին հատկացնել 1,8 մլն եվրոյի աջակցություն, որը նույնպես կուղղվի ՄԿՈՒ համակարգի մասնագիտական կրթական չափորոշիչների մշակմանը եւ ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, դասախոսների վերապատրաստմանը, ՄԿՈՒ ոլորտում սոցիալական երկխոսության ձևավորմանը, ինչպես նաև կրթության կառավարման մարմինների զարգացմանը: