Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար
2008-04-16
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են…
«Ուսուցումը Հայաստանում 2008» ցուցահանդեսի բացում
2008-04-15
Ապրիլի 16-ին, ժամը 1300-ին Կառավարական 1 տան նախասրահում /Մելիք Ադամյան 1/ կբացվի «Ուսուցումը Հայաստանում 2008» խորագրով միջազգային ավանդական ցուցահանդեսը, որը կազմակերպել են ՀՀ ԿԳ նախարարությունը և “EXPO SERVICE” կազմակերպությունը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա կլինի ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը:
Հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 3-րդ հանրապետական հավաքը
2008-04-14
Կրթահամալիրը՝ որպես կրթական ինքնուրույն ծրագրերի արդյունավետ կազմակերպում. կրթական միջավայր շարունակական կրթության հմտություններ կրթություն՝ կյանքով ու կյանքի համար: 2008թ. մայիսի 5-10-ը ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 3-րդ հանրապետական հավաքը հետևյալ…
Սովորողների տեխնիկական ստեղծագործության հանրապետական ցուցադրություն
2008-04-14
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համատեղ իրագործում են «Հանուն տեխնիկական առաջընթացի» ծրագիրը, և դրա շրջանակում 2008թ. հունիսի 1-2-ին Երևանում կազմակերպում են սովորողների՝ ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային ծրագրավորման, տեխնիկական այլ ստեղծագործության (մոդելներ, սարքեր, գործիքներ), նախագծային (դիզայներական) բնագավառներում կատարած աշխատանքների հանրապետական ցուցադրությունÖ‰ Ցուցադրությանը կարող են մասնակցել նաև…
Միջմշակութային կրթության իրազեկության բարձրացման խորհրդաժողով
2008-04-14
Ապրիլի 14-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվեց «Միջմշակութային կրթության իրազեկության բարձրացման խորհրդաժողովը»: Այն կազմակերպել էին Եվրախորհուրդը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Խորհրդաժողովն իրականացվում է Եվրախորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» համատեղ ծրագրի շրջանակներում, որը տարածաշրջանային է, և մասնակցում…