«Կրթություն» պաշտոնաթերթը նշում է իր հոբելյանը
2008-03-26
Այսօր Երևանի «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթություն» պաշտոնաթերթի 75-ամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձինք և կրթության, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին շնորհավորանքի և գնահատման խոսքեր «Կրթություն» շաբաթաթերթի անցած ուղու և կատարած աշխատանքի վերաբերյալ:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը ընթերցեց նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը և հրամանները` «Կրթություն» շաբաթաթերթին և նրա խմբագրակազմին պարգևատրելու վերաբերյալ: «Կրթություն» շաբաթաթերթին շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը «Կրթություն» թերթի 75-ամյա հոբելյանի առթիվ
ՀարգելիÕ› Գագիկ Մինասյան եւ խմբագրակազմ, շնորհավորում եմ Ձեզ պաշտոնաթերթի հոբելյանի առթիվ:
Հիմնադրվելով եւ հրատարակվելով 1932-ից՝ սկբում «Կուլտուրական ֆրոնտ», իսկ ավելի ուշ՝ «Խորհրդային դպրոց», «Սովետական դպրոց», «Դպրություն», «Դպրոց» խորագրերով, թերթն ի սկզբանե ստանձնել է կարեւոր առաքելություն. լուսաբանել ԿԳ նախարարության եւ երկրի կրթական համակարգի գործունեությունը, ներկայացնել առկա խնդիրներըÖ‰ Այս գործին նպաստելու համար իրենց վաստակն են ներդրել տարբեր տարիներին թերթը խմբագրած այնպիսի նշանավոր լեզվաբաններ, պատմաբաններ ու մանկավարժներ, ինչպիսիք էին Լ. Վարդունին, Ա. Մովսիսյանկը, Ա. Ասատրյանը, Ա. Եղիազարյանը, Ս. Ղազարյանը, Սիմակը, Շ. Սիմոնյանը, Ա. Բաղդասարյանը, Ս. Խուդոյանը, Ա. Սուքիասյանը, Ա. Արսենյանը եւ ուրիշներÖ‰ Ի շնորհիվ նրանց, այն իր շուրջ համախմբել է մի խումբ մտավորականների՝ դառնալով հասարակության հետ երկխոսության բռնվելու, նրանց հուզող ոչ միայն կրթական, այլեւ ամենատարբեր՝ մշակութային, քաղաքական, տնտեսական, հոգեւոր ոլորտներին վերաբերող հարցեր քննարկելու արտահայտչամիջոցÖ‰
1989-94 թվականների ազգային զարթոնքի ժամանակաշրջանում էլ թերթի գաղափարական դիրքորոշումը համընկավ Արցախի ազատագրության եւ Հայաստանի անկախ պետականության վերականգնման համաժողովրդական շարժման գաղափարախոսությանը, որի առանցքում ազգային դպրոցն էր, հայեցի կրթությունը:
1997թվականից սկսվեց թերթի նորագույն պարբերաշրջանը, երբ այն սկսեց լույս տեսնել «Կրթություն» վերտառությամբÖ‰ Որպես Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնաթերթ` այդուհետ այն իր էջերում առավելապես ներկայացնում է մեր համակարգում սկիզբ առած բարեփոխումների գործընթացը՝ պաշտոնական տեղեկատվությունից մինչեւ կրթական հանրության լայն հետաքրքրությունները ներկայացնող հարցեր:
Իր կարեւոր առաքելությունը շարունակելու, միշտ ուշագրավ ու բազմազան էջերով հանդես գալու համար ողջ խմբագրակազմին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք եւ ստեղծագործական ծրագրերի իրականացումÖ‰