Աշակերտական շարադրությունների մրցույթ
2008-03-27
ժողովրդավար երկրի կայացման գործում կարևոր են ուսումնառության տարիներին պատանիներին` քաղաքացիական պարտքի, իրավունքի ու վարքականոնների վերաբերյալ տրվող գիտելիքները: Այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում հանդուրժողականության մասին, սակայն, առավել հաճախ հանդուրժողականությունը նույնացվում է թողտվության կամ ամենաթողության հետ: Պատանիների մոտ այս գաղափարի հստակեցման ու ամրագրման նպատակով, «Փրկեք Երեխաներին» կազմակերպության Հայաստանի գրասենյակը նախաձեռնել է անցկացնել շարադրությունների մրցույթ` «ՈՎրն է հանդուրժողականության սահմանը» թեմայով` ՀՀ հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների շրջանում:
Մրցույթին մասնակցելու կարգը.
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտները: Նախկինում նմանատիպ մրցույթներին հրապարակված աշխատանքներն այս մրցույթին մասնակցել չեն կարող: Այլ աղբյուրներից արտատպած աշխատանքները ևս մրցույթին ներկայացնել չի կարելի:
Աշխատանքները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար), վերին և ստորին լուսանցքները՝ 2սմ, աջ և ձախ լուսանցքները՝ 2.5սմ, կարմիր տողը՝ 1.25սմ, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1Ö‰ Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստով, հետևյալ հասցեներով. gohar@save.airnet.am «,Փրկեք Երեխաներին» Հայաստանի գրասենյակ. Ագաթանգեղոսի 2ա, հեռ. 562283, 562335, կամ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն, 611 սենյակ :
Աշխատանքներին ներկայացվող պահանջները.
Աշխատանքները պետք է շարադրված լինեն հետևյալ կերպ. ներածություն, հիմնադրույթներ, թեմային սատարող փաստարկներ ու մեկնաբանություններ, վերջաբան:
Խրախուսվում է օգտագոծել բոլոր այն տեղեկատվան միջոցները, որոնք առկա են դպրցում (գրադարան, ինտերնետային էջ-կայքեր, և այլն): Համապատասխան հղումները պետք է կատարվեն տողատակերում, իսկ օգտագործված գրականության և տեղեկատվական աղբյուրների ցանկը դրված լինի աշխատանքի վերջնամասում: Էջի սկզբնամասում մասնակիցը պետք է նշի իր անձնական տվյալները (մարզը, քաղաք/գյուղ, դպրոցի համարը, դասարանը, անուն, ազգանունը, և կոնտակտային հեռախոսահամարները):
Մրցանակները.
Երեք լավագույն աշխատանքների հեղինակներին կտրվեն մրցանակներ, սակայն ի լրումն առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված մրցանակների, առաջին 10 տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել մրցանակաբաշխության արարողությանն ու ստանալ խրախուսական պարգևներ:
Մրցութային գործընթացը.
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2008 թ. ապրիլի 20-ը:
Մրցութային հանձնաժողովը.
Աշխատանքները գնահատվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փրկեք Երեխաներին» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից ընտրված մասնագետների կողմից:
Մրցութայինչափանիշները.
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են, ելնելով առաջադրված հիմնական թեմայի՝ մրցույթի ընդհանուր թեմային համապատասխանությունից, բացատրությունների և փաստարկների որակից: Աշխատանքների գնահատման հիմնական չափանիշներն են՝
-
Վերլուծության որակը (որքանով է համոզիչ, հիմնավորված, հասկանալի)
-
Կատարված ուսումնասիրությունների խորությունը (օգտագործված տեղեկատվական նյութերի, աղբյուրների և տիպերի բազմազանությունը)
-
Նորույթը (որն է հեղինակի կողմից առաջադրվող նոր մոտեցումը քննարկվող խնդրին)
-
Ներկայացվող խնդրի հետաքրքրության աստիճանը
-
Շարադրման որակը (ոճը, գրագիտությունը, կառուցվածքը)
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս/թ մայիսի 15-ը:
Արդյունքների հայտարարման և մրցանակների շնորհման արարողության օրվա վերաբերյալ տեղեկատվություն կտրվի հավելյալ: