ՀՀ ԿԳՆ պատվիրակության պաշտոնական այցը Ստրասբուրգ
2008-04-08
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի գլխավորությամբ, ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով գտնվում էր Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ ունեցավ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետÖ‰ Հայաստանից ժամանած հյուրերին ընդունել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, խորհրդարանական վեհաժողովի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի քարտուղար Ժոաո ԱրինÖ‰ Մեր պատվիրակությունը հանդիպել է…
Ի գիտություն
2008-04-07
«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը տեղի կունենա 2008 թվականի ապրիլի 8-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /Կառավարական տուն 3, 6-րդ հարկ/:
ՄՐՑՈՒՅԹ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2008-04-03
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2008-2009 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար /2 կրթաթոշակ/: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների 2005-2007թթ. այն շրջանավարտները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է…
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2008-04-02
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված (66 բուհական և մագիստրոսական, 5 կլինիկական օրդինատուրայի, 20 ասպիրանտական) կրթաթոշակային տեղերի համար 2008-2009 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Մրցույթին կարող…
Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը
2008-04-02
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդի փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանըÖ‰ Ներկայումս կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, ուստի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը», որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրով նախատեսված գործընթացները հնարավորություն կտան հաղթահարել համակարգում առկա հիմնախնդիրները, ձևավորել սովորողի…