Գրական ստեղծագործության միջազգային մրցույթ

2008-03-27

Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, հայտարարում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների համար անցկացվող` «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք...» վերնագրով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ:
ԿԱՐԳ
 
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով
ուսանողների և աշակերտների համար անցկացվող` «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթի
 
1. Ընդհանուր դրույթներ.
1.1 Ներկա դրույթները որոշում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» թեմայով անցկացվող ամենամյա միջազգային գրական մրցույթի կարգավիճակը, նպատակները, խնդիրներն ու անցկացման կարգըÖ‰
1.2 Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպÖ‰ Մրցույթը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ազգային միասնության ապահովմանը, խթան կհանդիսանա հայապահպանման գործին, կօժանդակի հայ  մշակույթի, հայոց լեզվի և հայ  գրականության ճանաչմանն ու տարածմանը:  
1.3 Մրցույթն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբÖ‰
1.4 Մրցույթն անցկացվում է 2008 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 1-ըÖ‰
 
 
2. Մրցույթի պայմանները.
2.1 Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր /9-11-րդ/ դասարանների աշակերտներըÖ‰
2.2 Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ՝ շարադրությամբ, բանաստեղծությամբ, պատմվածքով, ակնարկով, հրապարակախոսությամբ և այլնÖ‰
2.3 Մրցույթին մասնակցելու իրավունք են ստանում միայն նշված ժամկետում ուղարկված, թեմային ներկայացվող պահանջներին համապատասխանող, համակարգչով հավաքված աշխատանքները:
2.4. Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է բացահայտեն առաջարկվող թեմայի` «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» կարևորությունը հայերիս համար, այն, որ այս գաղափարի շուրջն էլ պետք է միավորվեն աշխարհով մեկ սփռված հայերը:
Ցանկալի է, որ մրցույթի մասնակիցները ներկայացված աշխատանքներում փորձեն տեսնել իրենց տեղն ու դերը հայ պետականության վերելքին, բարգավաճմանը ծառայելու, ազգային վերազարթոնքին իրենց մասնակցությունը բերելու գործում:    
 
 3. Մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը.
3.1 Մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվում է կազմկոմիտեÖ‰
3.2Կազմկոմիտեն ձևավորում է աշխատանքային հանձնախումբ, հաստատում կազմը, ամփոփում մրցույթի արդյունքներըÖ‰
3.3 Աշխատանքային հանձնախումբը.
·        մշակում է աշխատանքների գնահատման չափանիշները,
·        սահմանում է մրցանակային տեղերը և անվանակարգերը,
·        ստուգում և գնահատում է աշխատանքները,
·        որոշում է հաղթողներին և ներկայացնում կազմկոմիտեի քննարկմանը:
3.4 Ուղարկված աշխատանքները չեն գրախոսվում և չեն վերադարձվում:
3.5 Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել մրցույթի անցկացման կարգումÖ‰
3.6 Մրցույթի արդյունքները ուսանողների և աշակերտների համար կամփոփվեն առանձին-առանձին:
 
4. Հաղթողների պարգևատրումը.
4.1 Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները և աշակերտները կպարգևատրվեն համակարգիչներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները՝ արժեքավոր նվերներով, պատվոգրերովÖ‰
4.2 Մրցույթի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Երևանում, 2008 թվականի հոկտեմբերին` «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում» ծրագրի շրջանակներումÖ‰
 
5. Մրցութային աշխատանքին ներկայացվող պահանջները.
5.1 Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն գրագետ, հստակ, տրված թեմային համապատասխան:
5.2 Մրցութային աշխատանքները կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն, մինչև 2008 թվականի հունիսի 1-ը /Հայաստանից, Արցախից և ԱՊՀ երկրներից ներկայացված աշխատանքներն ընդունվում են միայն հայերեն և ռուսերեն, անգլերեն աշխատանքներ ընդունվում են միայն հեռավոր արտերկրից/Ö‰
5.3 Ներկայացված աշխատանքների ծավալը չպետք է գերազանցի 3 համակարգչային էջըÖ‰
5.4 Աշխատանքները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար), վերին և ստորին լուսանցքները՝ 2սմ, աջ և ձախ լուսանցքները՝ 2.5սմ, կարմիր տողը՝ 1.25սմ, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1Ö‰ Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստովÖ‰
5.5 Պարտադիր է ունենալ տիտղոսաթերթ, որտեղ պետք է նշված լինի.
 Ազգանուն
 Անուն
 Հայրանուն
 Ծննդյան թիվը
 Հասցեն
 Հեռախոսը
 Էլեկտրոնային փոստի հասցեն
 Ուսումնական հաստատության անվանումը և վայրը
 
6. Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ հասցեներով.
 Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյանի 69, 4 հարկ
Հեռ./ֆաքս (37410) 522792, (37410) 510442
           E-mail: vladis @ netsys.am, կամ mrcuyt 2007@yahoo.com
կամ
Հայաստանի Հանրապետություն, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն, 611 սենյակ :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։