ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2009-10-20
Ավստրիայի գիտության և հետազոտությունների նախարարությունը 2010-2011 ուսումնական տարվա համար արտասահմանյան ուսանողներին, շրջանավարտներին և երիտասարդ գիտնականներին տրամադրում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ: Դիմորդները կարող են անգլերեն կամ գերմաներեն լեզուներով գրանցվել կրթաթոշակների և դրամաշնորհների տվյալների ավստրիական բազայի www.grants.at կայքէջում:












