«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո

2009-10-21

ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն  « «Իրավական   ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  70-րդ  հոդվածի `
Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է`
1. Հայաստանի   Հանրապետության  կառավարության 2008  թվականի   հոկտեմբերի  23-ի    ««Հայաստանի  Հանրապետության  կառավարությանն   առընթեր  պետական գույքի  կառավարման   վարչության   աշխատակազմ» պետական  կառավարչական   հիմնարկին  գույք  հանձնելու  և  որպես  բնակելի  ֆոնդ  նվիրելու  մասին» N 1262-Ա որոշման  մեջ կատարել  հետևյալ փոփոխությունները  և լրացումները.
1) որոշման  N 1,2,3 և 4 հավելվածները շարադրել  նոր խմբագրությամբ` համաձայն  N 1,2,3 և 4 հավելվածների:            
2) որոշման  2-րդ կետում  «գտնվող հողամասի» բառից հետո  լրացնել  «,ինչպես նաև NN1.2.3. և 4  հավելվածներով  մասնաշենքի    չնվիրատրված  տարածքների»  բառերը:
2. 3-րդ  կետից  հետո լրացնել  նոր` 3` կետ հետևյալ բովանդակությամբ  .
«3`.Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված  կարգով  ուսումնասիրել   սույն որոշման 1-ին կետում  նշված  մասնաշենքում   բնակվող բնակիչների կողմից  կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման  հարցը / ըստ N 5  հավելվածի/»:
3. Սույն  որոշումն   ուժի մեջ է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող   օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։