Մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովը

2009-11-20

Այսօր մեկնարկեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Խորհրդաժողովի նպատակն է ընդլայնել համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումներում` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներուժը: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուներ,  ինչպես նաև ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ և դեսպանությունների,…

Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2009-11-20

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում  է բաց մրցույթ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա ) բարձրագույն կրթություն
բ) ձեռնարկատիրական…

«Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողով

2009-11-20

Նոյեմբերի 21-ին, ժամը 1000-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում /հասցե` Ամիրյան 1/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպում է «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով խորհրդաժողով, որի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի կրթության զարգացման հիմնախնդիրներում:

Տեղի ունեցավ նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

2009-11-19

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգի հետ կապված խնդիրների արդիականությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման  հայեցակարգ»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նիստը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը…

«Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողով

2009-11-19

Նոյեմբերի 20-ին, ժամը 945-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում /հասցե` Ամիրյան 1/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով խորհրդաժողով, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումներում` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներուժը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության  գիտության նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։