Քաղաքացիական դաս

2009-11-05

«Հայաստանում տեղական ինքնակառավարման 10-օրյակ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 6-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների համար կկազմակերպվի քաղաքացիական դաս: Երևան քաղաքում դասերը կսկսվեն ժամը 1000-ին, իսկ մարզերում` ժամը 1100-ին:
Դասերը կվարեն երկրի քաղաքական ղեկավարներ, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ովքեր աշակերտներին կներկայացնեն պետության կառուցվածքը, իրավական դաշտը, ինչպես նաև կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին:
Նոյեմբերի 9-ին բոլոր դպրոցներում աշակերտները կգրեն «Մեր համայնքը» թեմայով շարադրություն:
Միջոցառման կազմակերպիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, աջակիցներ` ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։