«Ոսկե հուշամեդալ»` հայանպաստ գործունեության համար

2009-11-02

Հայանպաստ գործունեության համար Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերնար Կուլին այսօր պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Բ. Կուլին, հանդիսանալով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» ընկերության անդամ, հայագիտական թեմաներով չորս աշխատության հեղինակ է. ևս մեկ հոդված նախատեսվում է լույս ընծայել այս տարվա ավարտին: Մեծ է նաև նրա ավանդը հայկական սեպագրերի ուսումնասիրության գործում:

Նախարար Ա. Աշոտյանը, հանձնելով հուշամեդալը, շնորհակալություն հայտնեց ռեկտորին` վերջինիս հայանպաստ գործունեության և հայագիտության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների համար: «Ես հուսով եմ, որ Հայաստանի, մասնավորապես, հայ մշակույթի և գիտության հանդեպ Ձեր հետաքրքրությունը շարունակական կլինի, և Ձեր գործունեության շնորհիվ նաև ՀՀ կրթական ոլորտն ավելի դյուրին և արագ կինտեգրվի եվրոպական կրթական տարածքին` դառնալով համակարգի լիիրավ մասը», -նշեց նախարարը:
Բերնար Կուլին իր երախտագիտությունը հայտնեց հուշամեդալի կապակցությամբ` նշելով, որ խորապես զգացված է նման բարձրագույն պարգևի արժանանալու համար  և հավաստիացրեց, որ կշարունակի նպաստել արտերկրում հայ մշակույթի տարածման կարևորագույն գործին:
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հաջորդ տարի նախատեսվող Հայաստանի Հանրապետության և Բելգիայի  կառավարությունների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման և ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության` Բելգիայի Թագավորություն նախատեսվող պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։