Հանրային քննարկում

2009-10-30

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան համատեղ կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության ծրագրով նախատեսված «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկում:

Բոլոր շահագրգիռ կողմերը, գիտական կազմակերպությունները և անհատ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալ փաստաթղթին և առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնել մինչև ս/թ. նոյեմբերի 27-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե /Երևան, Օրբելի 22/ կամ ուղարկել էլեկտրոնային փոստով /info@scs.am/:
Հանրային քննարկումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի մեծ դահլիճում դեկտեմբերի 4-ին, ժամը 1400-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։