«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2009-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժղովի» նիստը: Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1.«Արև Մանչուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
2.«Եղվարդի N 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային…
Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի կրթական համակարգով
2009-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Նիգերիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չիքա Աբուբաքարիին: Դեսպանը նշեց, որ արդեն ութ տարի ՀՀ-ի և Նիգերիայի միջև գործում են դիվանագիտական կապեր, որի շրջանակում կողմերը համագործակցության եզրեր են փնտրում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև` կրթության և գիտության ոլորտում: Պարոն…
Դպրոցականների շախմատի 4-րդ օլիմպիադա
2009-12-01
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1100-ին ՀՀ շախմատի ակադեմիայում /Շևչենկոյի 34/ տեղի կունենան «ՀՀ դպրոցականների շախմատի 4-րդ օլիմպիադայի» համայնքային փուլի եզրափակիչ մրցումները, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Պարգևներ` առցանց մրցույթի հաղթողներին
2009-11-30
ԵՊՀ–ին կից Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Կրթական համալիր էջ» պորտալում ու Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի միջավայրում կազմակերպված առցանց միջոցառումների՝ «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի» օլիմպիադայի, «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթի և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված վիկտորինայի արդյունքների ամփոփիչ հանդիսությունը և հաղթողներին պատվոգրերի ու մրցանակների…
Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում
2009-11-30
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու մասին»: Համաձայն հրամանի` յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք կընդունվեն նաև Հայաստանի…