«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2009-12-01
1.«Արև Մանչուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
2.«Եղվարդի N 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
3.«Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
4.«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության` միջին մասնագիտական կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ, մի շարք մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա ստանալու հայտը.
5.«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, առկա և հեռակա ուսուցմամբ, բակալավրի որակավորման աստիճանով 080200-»Կառավարում» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
6.«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, 031300-»Օտար լեզու և գրականություն/իսպաներեն/» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
7.«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով, հեռակա ուսուցմամբ, 260100-»Սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
8.«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, 051300-»Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության գծով, գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
9.«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, 070900-»Դիզայն» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.