Կրթության պետական տեսչությունն ամփոփում է տարին

2009-12-18

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանն այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում ներկայացրեց կրթության պետական տեսչության 2009 թվականին կատարած աշխատանքները: Ամփոփելով տարին` Խ. Մուրադյանը նշեց, որ 2009 թվականին տեսչությանը հասցեագրվել է 571 գրություն, որից 289-ը կազմել են դիմում-բողոքները, այդ թվում` «թեժ գծով» ստացվել է 11 ահազանգ:…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-12-16

Դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Րաֆֆի Տեր-Խազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով»

2009-12-15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տասնամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել էին «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը, որի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն այսօր կայացավ Էջմիածնի Հայորդաց տանը:

Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին…

Առաքելությունը` նորարարական մտածելակերպ

2009-12-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ղեկավար Թեո Միլևին, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Բարսեղյանին և «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Ք. Գյոնջյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային փորձի փոխանակման  և դպրոցների համակարգչային վերազինման հետ կապված հարցեր: Թեո…

«ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշար

2009-12-15

2010թ. հունվար ամսին Երևանի «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» ակումբը կազմակերպում է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` խաղի համակարգողը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է:
 Մրցաշարին մասնակցելու համար խնդրում ենք ձևավորել թիմ  /4-8 մասնակից/  և հայտը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, մինչև դեկտեմբերի 22-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։