ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2009-12-07
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել ս/թ դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:
Հեռանկարներ` հայ-իտալական համագործակցության
2009-12-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման նպատակն էր հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշել հաջորդ տարվա ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հայ-իտալական հարմագործակցությունը կրթամշակութային բնագավառում, նշեց. «ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի…
«Կրթության և գիտության հայ նվիրյալները» մրցութի հաղթողների պարգևատրում
2009-12-07
Դեկտեմբերի 8-ին, ժամը 1000-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում/ Տերյան 105, գլխավոր մասնաշենք/ տեղի կունենա ՀՀ անկախության տոնի կապակցությամբ հայտարարված «Կրթության և գիտության հայ նվիրյալները» խորագրով կերպարվեստի ստեղծագործությունների բաց մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երեխաներն ունեն բացառիկ հնարավորություն
2009-12-04
ՀՀ կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության միջև հունիսի 25-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի երրորդ փուլի մեկնարկից առաջ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանի հետ:
Մտածող մարդն` ապագայի գրավական
2009-12-02
Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ` համայնքային փուլն այսօր եզրափակվեց Երևանի Կենտրոն համայնքի շուրջ 32 դպրոցի հաղթող թիմերի մրցաշարով, որը տեղի ունեցավ Շախմատի ակադեմիայում: Օլիմպիադան արդեն չորրորդ տարին անընդմեջ համատեղ անցկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով`…