Պատճառները բացակայում են
2009-12-14
«Ազգային նոր պահպանողական շարժում» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր հերթական բողոքի երթը, որին մասնակցում էր շուրջ տասնհինգ ուսանող: Նրանց հրապարակային բողոքն ընթանում էր «Մի զրկեք մեզ կրթաթոշակներից» կարգախոսի ներքո: Երթը, սկիզբ առնելով ԵՊՀ-ից, շարժվել էր դեպի ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ մասնակիցներին ընդունեցին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Հետագա գործունեության հիմնական ուղենիշները
2009-12-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի հետ; Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթության ոլորտում հիմնադրամի իրականացրած և առաջիկա երկու տարվա համար նախանշված ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով հիմնադրամի ակտիվ գործունեությունը կրթության ոլորտում, նշեց, որ ճգնաժամի պայմաններում սոցիալական խնդիրն ավելի է…
«Հայրապետական մրցանակ»
2009-12-14
Դեկտեմբերի 15-ին, ժամը 1400-ին Էջմիածնի Հայորդաց տան դահլիճում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյա հոբելյանին նվիրված «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Հանրապետության մրցանակակիր դպրոցներին պարգևները կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
…
Ուսումնական գործընթացը չի տուժի
2009-12-09
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանն այսօր «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցման պատճառով բաց թողնված դասաժամերի լրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև հանրակրթության…