Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում

2009-11-30

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու մասին»: Համաձայն հրամանի` յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք կընդունվեն նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրում կրթության և գիտության ոլորտի համար սահմանված տարեկան միջոցառումները:
Սույն հրամանով նախատեսվում է ամփոփել և Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրից բխող կրթության և գիտության ոլորտի 2010 թվականի միջոցառումների վերաբերյալ: Մեկ այլ կետով` հրամանը ենթադրում է յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով պատրաստել ամփոփ հաշվետվություն` կրթության և գիտության ոլորտի միջոցառումների և դրանց նպատակային ցուցիչների իրականացման ընթացքի մասին: Համաձայն ստորագրված հրամանի`  նախարարության համապատասխան ստորաբաժանումը ՀՀ ֆինանսների նախարարության հետ կքննարկի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրով կրթության և գիտության ոլորտի տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով ՀՀ բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։