Պարգևներ` առցանց մրցույթի հաղթողներին

2009-11-30

ԵՊՀ–ին կից Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Կրթական համալիր էջ» պորտալում ու Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի միջավայրում կազմակերպված առցանց միջոցառումների՝ «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի» օլիմպիադայի,  «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթի և  «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված վիկտորինայի արդյունքների ամփոփիչ հանդիսությունը և հաղթողներին պատվոգրերի ու մրցանակների հանձնման արարողությունըÖ‰

Հանդիսությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, նշեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշակերտ իրավունք ունի ստանալ որակյալ կրթություն, և մեր խնդիրն է ստեղծել համապատասխան պայմաններ դրա իրականացման համար»: Նման մրցույթների կազմակերպումը հնարավորություն է տալիս մայրաքաղաքից դուրս ապրող աշակերտներին ևս մասնակից դառնալ ուսումնական նոր գործընթացներին, իսկ կազմակերպիչներին` ի հայտ բերել նոր և շնորհալի աշակերտներ: «Կրթական համալիր էջ» պորտալում ԵՊՀ–ին կից ֆիզմաթ հատուկ դպրոցի ստեղծած «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» առցանց պարբերականը գործում է արդեն մեկ տարիÖ‰ Մաթեմատիկայի  նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած աշակերտների համար նախատեսված ամսագրի առցանց մրցույթն անցկացվել է երեք փուլովÖ‰
«Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերի 75 հանրակրթական, նախնական ու միջին, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 210 սանÖ‰ Մրցույթի էլեկտրոնային փոստին ուղարկված 450-ից ավելի լուսանկարները տեղադրված են ԿՏԱԿ-ի ինտերնետային կայքում:
«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20 ամյակին նվիրված վիկտորինային մասնակցել է 12 կրթօջախի 31 աշակերտ և ուսուցիչÖ‰ Երկու փուլերի արդյունքում ընտրվել են հաղթողները:
Հանդիսության ընթացքում բոլոր մրցույթների հաղթողներն արժանացան առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների, ևս մի մասնակից` հատուկ մրցանակիÖ‰ Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական նվերներովÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։