Շախմատի մասսայականացումը` դպրոցից

2009-11-24

Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էին Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ և…

Հուսալի գործընկեր` կրթական համակարգում

2009-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աջալ-Կումար Մալիորային: Նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` առաքելության ստանձման կապակցությամբ, նշեց, որ անգնահատելի է հնդիկ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ և հույս հայտնեց, որ դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական համագործակցությունը կրթամշակութային ոլորտում զարգացման նոր հեռանկարներ…

Բոլոնիայի անդամակցության փորձը` Բելառուսին

2009-11-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության  և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակը և նախանշվեցին հետագա անելիքները: Կողմերը համակարծիք էին, որ չնայած երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական և տնտեսական հարաբերությունների բարձր…

Դպրոցականների շախմատի 4-րդ օլիմպիադա

2009-11-23

Նոյեմբերի 24-ին, ժամը 1100-ին ՀՀ շախմատի ակադեմիայում /Շևչենկոյի 34/ կմեկնարկի «ՀՀ դպրոցականների շախմատի 4-րդ օլիմպիադայի» երկրորդ փուլը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Օլիմպիադայի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Գաղափարների տոնավաճառ»

2009-11-21

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակվեց «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով երկօրյա խորհրդաժողովը` հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավմամբ: Խարհրդաժողովի նպատակն է ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում: Բացելով խորհրդաժողովը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության` կրթության ոլորտում ունեցած դերին, և առանձնացրեց  համագործակցության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։