Քննության արդյունքները` վարկանիշային ցուցանիշ
2010-03-02
Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարությունը տեղեկություն է տարածել օտարերկրյա բժշկական հաստատություններ ավարտած 2009 թվականի շրջանավարտների պետական քննության արդյունքների վերաբերյալ: Համաձայն տեղեկատվության, որը զետեղված է նախարարության պաշտոնական կայքում /www.mhe.gov.sy/, Հայաստանի Հանրապետության բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները ցուցաբերել են 58 տոկոս արդյունք և վարկանիշային տվյալներով գրավել չորրորդ տեղը:
«Կրթություն» և «Բիզնես». հանդիպում ֆուտզալային դաշտում
2010-03-01
ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ փետրվարի 27-ին կայացավ ֆուտզալի խաղ` Հայաստանի գործարար աշխարհի և կրթական համակարգի ներկայացուցիչների միջև: Խաղն իրականացվում էր Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել միջին մասնագիտական կրթության զարգացմանը, գործատուների ներգրավմանն ուսումնական ծրագրերի մշակման գործընթացում`…
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2010-03-01
Միջազգային ծրագրերի և մշակութային ուսումնասիրությունների Օքսֆորդի համալսարանի շարունակական կրթության դեպարտամենտը տեղեկացնում է 2010-2011թթ. ակադեմիական տարվա համար դիվանագիտական դասընթացների կազմակերպման մասին:
Դասընթացները կազմակերպվում են մեկ տարի ժամկետով` դիվանագիտության ոլորտում հետագա ուսուցման և անգլերեն լեզվի կատարելագործման համար: Դասընթացների ժամանակ նախատեսվում են նաև սեմինարներ և ուսումնական այցեր:
Ցանկացողները դիմումի…
Միջազգային սեմինար. «Բարձրագույն կրթության որակի ապահովում»
2010-02-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս /TAIEX/ ծրագրի աջակցությամբ, փետրվարի 26-ին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել էր «Բարձրագույն կրթության որակի ապահովում» թեմայով սեմինար, որին մասնակցում էր նախարարության, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի, կրթության և գիտության ոլորտի շուրջ 75 ներկայացուցիչÖ‰ Սեմինարի աշխատանքներում ներգրավված էին նաև բուհերի ուսանողներÖ‰
Հայագիտությունն ու հայապահպանությունը չունեն քաղաքական պատկանելություն
2010-02-26
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայ Դատի» հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին նախարար Արմեն Աշոտյանը և «Հայ Դատի» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը: Ծրագիրը նպատակ ունի աշակերտության շրջանում խթանել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման…












