Միջազգային սեմինար. «Բարձրագույն կրթության որակի ապահովում»

2010-02-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս /TAIEX/ ծրագրի աջակցությամբ, փետրվարի 26-ին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել էր «Բարձրագույն կրթության որակի ապահովում» թեմայով սեմինար, որին մասնակցում էր նախարարության, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի, կրթության և գիտության ոլորտի շուրջ 75 ներկայացուցիչÖ‰ Սեմինարի աշխատանքներում ներգրավված էին նաև բուհերի ուսանողներÖ‰ 

Սեմինարի մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ուֆֆե Հոլսթ Յենսենը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա.Ավետիսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոլե լե Մողզելեկը:
Զեկույցներով հանդես եկան եվրոպական երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լատվիայի  փորձագետներ, ովքեր ներկայացնում են բարձրագույն կրթության որակի ապահովման և հավատարմագրման գործընթացում եվրոպական առաջատար կազմակերպություններըÖ‰ Փորձագետները հայաստանյան գործընկերներին ներկայացրեցին կրթության որակի ապահովման և հավատարմագրման գործընթացում իրենց երկրների փորձըÖ‰ Մասնավորապես, Մենեջմենթի և զարգացումների եվրոպական հիմնադրամի նախագահ Քրիստոֆ Տերասսն անդրադարձավ բիզնես-դպրոցներին և դրանց ուսումնական ծրագրերին: Գերմանական փորձի մասին պատմեց հավատարմագրման գործակալության ներկայացուցիչ, Ֆլենսբուրգի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շուտս Ռ. Ռոյթերը: Վերջինս նշեց, որ Գերմանիայում ևս իրականացվում է ներքին և արտաքին գնահատում, և տարբեր ուղղություններով գործում են շուրջ 8 փորձագիտական խմբեր: Պրոֆեսորը հավելեց, որ Գերմանիայում որակի ապահովման գործընթացում ներգրավված են նաև ուսանողները, մասնավորապես, բուհերում գործում են ուսանողական մարմիններ, որոնց ներկայացուցիչները ներգրավված են բուհերի գնահատման աշխատանքային թիմերում: Բացի այդ, փորձագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են բարձր որակավորում ունեցող փորձագետներ:
Նշված ոլորտում ՀՀ  որդեգրած քաղաքականությունը ներկայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Սեմինարի ընթացքում բարձրագույն կրթության որակի ապահովման և հավատարմագրման հիմնախնդիրներին առնչվող հարցերին պատասխանեցին միջազգային փորձագետները և նախարարության ներկայացուցիչները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։