ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2010-02-23

Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2010-2011 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ (2010թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2011թ.-ի սեպտեմբերի 30-ը) հետևյալ  ծրագրերին մասնակցելու համար`
•լեզվի կարճատև դասընթացներ,
•անհատական համալսարանական դասընթացներ,
•կրթական աստիճանի դասընթացներ,
•առաջադեմ երաժշտության և դերասանական ուսուցման դասընթացներ,
•իտալերեն լեզվի և…

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կմասնակցի Հանրային խորհրդի նիստին

2010-02-23

Փետրվարի 24-ին  ժամը 1500-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում(Տիգրան Մեծի 17) տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ, որին հրավիրված են  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և ՀՀ պետական բուհերի ռեկտորները:

Ծրագիրը կապահովի համայնքային զարգացում

2010-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի «Պարենի Համաշխարհային ծրագրի» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Մահա Ահմադին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության խնդիրը: Ծրագիրը մեկնարկել է 2002 թվականին և գործել մինչև 2008թվականը: Ամփոփելով նախորդ ծրագրի արդյունքները`  Մոհա Ահմադը նշեց,…

«Հայաստան-Եվրոպա. ինտեգրում և կրթություն»

2010-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Շնորհավորելով տիկին Գերչևային` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  նախարարը նշեց, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու…

Մամուլի ասուլիս

2010-02-22

Փետրվարի 23-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանի մամուլի ասուլիսը` «Տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթությունում. խնդիրներ  և հեռանկարներ» թեմայով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։