Ֆրանսերեն լեզվի ուսուցումը` բարեփոխումների համատեքստում
2010-02-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի գխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքը նախարարությունը քննարկում է բոլոր այն գործընկերների հետ, որոնց օգնությամբ իրականացվում են այդ ծրագրերը, և այս համատեքստում Ֆրանսիայի դեսպանատունը հանդիսանում է…
Լուսանկարների և նկարների աշակերտական մրցույթ
2010-02-26
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տեղեկացմամբ` Իրանի աշակերտական կազմակերպությունը նախատեսում է անցկացնել «Աստծո հետ» /լուսանկարներ և նկարներ աղոթքի պահերին/ խորագրով աշակերտական մրցույթ:
Աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2010 թվականի մարտի 18-ը:
Հուշ-երեկո նվիրված Մովսես Գորգիսյանի հիշատակին
2010-02-26
Փետրվարի 28-ին, ժամը 1900-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խորագրով հուշ-երեկո նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին:
«Կրթություն» և «Բիզնես». հանդիպում ֆուտզալային դաշտում
2010-02-26
Փետրվարի 27-ին, ժամը 1245-ին «Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում» /Եզնիկ Կողբացի 69/ «Կրթություն» և «Բիզնես» թիմերի միջև կկայանա ֆուտզալի խաղ, որն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ` Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում:
Փոխըմբռնման հուշագիր
2010-02-25
Փետրվարի 26-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հայ Դատի Հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ:












