ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2010-03-06

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր կանանց` մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար, որովհետև օրվա խորհուրդը հայ կինն է` մայրը, քույրը, սիրելին: Այս տոնը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս մեր բոլորի ակնածանքն ու…

Նախարարի հանձնարարականը

2010-03-05

Մարտի 4-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական  տվեց հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը, շնորհավորելով հանրակրթության համակարգում աշխատող բոլոր կին մանկավարժների և ուսուցիչների տոնը, նշեց, որ զերծ մնան այնպիսի արատավոր երևույթների դրսևորումներից, որոնք կարող…

Նաև գործնական գիտելիքներ

2010-03-05

Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն է տվել այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրի 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ են ունեցել օլիմպիադայի գործնական փուլի…

Կառավարման արդյունավետության բարձրացում

2010-03-05

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով` ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգը»: Նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչները, հիմնված է տնօրենների ընտրության մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա:  Ուսումնական հաստատության տնօրենի…

«Մեր մեծերը»

2010-03-03

ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, 2010 թվականի ընթացքում առաջարկում է շարունակել սփյուռքահայ անվանի գործիչներին նվիրված միջոցառումների շարքը` «Մեր մեծերը» խորագրով:

Նախատեսվում է Հայաստանի և Սփյուռքի կրթօջախներում իրականացնել մեծանուն հայորդիներ Վարդգես Սուրենյանցին, Միսաք Մանուշյանին, Պողոս Նուբարին, Մխիթար Սեբաստացուն և Լազարյաններին նվիրված միջոցառումների շարք` ցերեկույթներ, նրանց կյանքի և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։