ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2010-03-01
Միջազգային ծրագրերի և մշակութային ուսումնասիրությունների Օքսֆորդի համալսարանի շարունակական կրթության դեպարտամենտը տեղեկացնում է 2010-2011թթ. ակադեմիական տարվա համար դիվանագիտական դասընթացների կազմակերպման մասին:
Դասընթացները կազմակերպվում են մեկ տարի ժամկետով` դիվանագիտության ոլորտում հետագա ուսուցման և անգլերեն լեզվի կատարելագործման համար: Դասընթացների ժամանակ նախատեսվում են նաև սեմինարներ և ուսումնական այցեր:
Ցանկացողները դիմումի և երաշխավորագրերի ձևերին կարող են ծանոթանալ հետևյալ կայքում` http://international.conted.ox.ac.uk/courses/:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 26-ը:
Դասընթացներն իրականացվելու են վճարովի հիմունքներով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Չ. Բոյլին. հեռ. +44 (0) 1865 270 456, ֆաքս +44 (0) 1865 270 314, էլ. փոստ ip@conted.ox.ac.uk, http://international.conted.ox.ac.uk/courses/:












