Կայացավ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը
2010-02-25
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը, որն աննախադեպ և կարևոր երևույթ էր քաղաքացիական հասարակության և մասնակցային գործընթացի կայացման տեսանկյունից: Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ներառական կրթությունը Հայաստանում /ձեռքբերումներ, խնդիրներ, հեռանկարներ/» և «ՀՀ-ում լրացուցիչ և շարունակական կրթության մասին», որոնց վերաբերյալ զեկուցումներով…
Կրթական հիմնախնդիրները` Հանրային խորհրդի օրակարգում
2010-02-24
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի» կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ պետական բուհերի ռեկտորները, ինչպես նաև կրթության ոլորտի մասնագետներ: Բացելով նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ա.…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-02-24
Փետրվարի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով…
««ՄՈՍԿՎԱՅԻ Վ Պ. ԳՈՐՅԱՉԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԱԳՐՈՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ և «ՄՈՍԿՎԱՅԻ Կ.Ի.ՍԿՐՅԱԲԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆ
2010-02-24
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում բարձրագույն ու¬սում¬նական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործունեության մասին» 2001 թվականի սեպտեմբերի 28-ի համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքը…
Ուղիղ կապ Տիգրանաշենի հետ
2010-02-23
«Տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթությունում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման գործընթացը: Բանախոսը նշեց, որ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ) հանրապետության չորս առաջատար ինտերնետ-մատակարարների (ԱրմենՏել, Արմինկո,…












