Մրցույթ «Կանայք աշխատանքային միջավայրում»

2010-03-17

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը, Գենդերի և զարգացման նախաձեռնությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ կազմակերպում են Կանանց օրվան նվիրված պաստառի և շարադրության ամենամյա մրցույթ «Կանայք աշխատանքային միջավայրում» թեմայով:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մարտի 26-ն է:

«Կենգուրու 2010». ընդլայնվում է աշխարհագրությունը

2010-03-17

Հայաստանի ողջ տարածքում մարտի 18-ին կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ…

Հայաստանը և Լեհաստանը` Բոլոնիայի գործընթացի համանախագահներ

2010-03-16

Մարտի 11-12-ը Բուդապեշտում և Վիեննայում կայացավ Բոլոնիայի գործընթացի 10-ամյակին նվիրված գագաթաժողով, որին մասնակցում էր Բոլոնիայի անդամ 47 երկրի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ: Գագաթաժողովն ընդունեց Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի վերաբերյալ Բուդապեշտ–Վիեննայի հռչակագիրը  և Բոլոնիայի…

Ընդհանուր կրթական տարածք

2010-03-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները:  Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ այս հանդիպումը երկար սպասված էր, և երկու հարևան երկրների հարաբերություններում կրթության ոլորտը…

Մեկնարկում է «Կենգուրու 2010-ը»

2010-03-16

Մարտի 17-ին, ժամը 1200-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ մրցույթի մեկնարկին: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դ. Սահակյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։