Նախարարի հանձնարարականը

2010-03-05

Մարտի 4-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական  տվեց հանրակրթության վարչությանը` մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը, շնորհավորելով հանրակրթության համակարգում աշխատող բոլոր կին մանկավարժների և ուսուցիչների տոնը, նշեց, որ զերծ մնան այնպիսի արատավոր երևույթների դրսևորումներից, որոնք կարող են ստվեր գցել ուսուցչի հեղինակության ու բարձր կոչման վրա: 
Նա հավելեց առավել զգոնացնել աշխատանքները ծնողական խորհուրդների հետ և կանխել պարտադրված դրամահավաքության դրսևորումները: Նախարարը հանձնարարեց մարզային և քաղաքային համապատասխան ստորաբաժանումների միջոցով այս մասին տեղեկացնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին:
Նախարարը հանձնարարեց նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը և Կրթության պետական տեսչությանն օպերտիվ արձագանքել «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացվող ահազանգերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։