ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2010-03-06

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության և գիտության ոլորտում աշխատող բոլոր կանանց` մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ օրը միշտ տոնական է բոլորիս համար, որովհետև օրվա խորհուրդը հայ կինն է` մայրը, քույրը, սիրելին: Այս տոնը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս մեր բոլորի ակնածանքն ու երախտագիտությունն արտահայտելու համար:
Մեծ է ձեր վաստակը ինչպես սերունդների կրթման ու դաստիարակման, այնպես էլ մեր հայրենիքի կայացման ու զարգացման գործում:

Ձեր մեջ  ներդաշնակորեն միահյուսված են քնքշանքն ու հոգատարությունը, հմայքն ու գեղեցկությունը, լավատեսությունն ու ներողամտությունը:
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ` մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություն, անսահման սեր և երջանկություն:
Ժպիտն ու գարնանային տրամադրությունը թող ուղեկից լինեն ձեզ ողջ կյանքի ընթացքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։