«Մեր մեծերը»

2010-03-03

ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում, 2010 թվականի ընթացքում առաջարկում է շարունակել սփյուռքահայ անվանի գործիչներին նվիրված միջոցառումների շարքը` «Մեր մեծերը» խորագրով:

Նախատեսվում է Հայաստանի և Սփյուռքի կրթօջախներում իրականացնել մեծանուն հայորդիներ Վարդգես Սուրենյանցին, Միսաք Մանուշյանին, Պողոս Նուբարին, Մխիթար Սեբաստացուն և Լազարյաններին նվիրված միջոցառումների շարք` ցերեկույթներ, նրանց կյանքի և գործունեության ուսումնասիրություններ, քննարկումներ և այլն: Միաժամանակ հայտնում ենք, որ սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարել է Մայրենի լեզվի տարի, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանում և Սփյուռքում կազմակերպել հայոց լեզվին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» վերնագրով շարադրությունների մրցույթ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։