ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄ / 03 ՓԵՏՐՎԱՐԻ 2012Թ. N 1 /

2012-02-03

Լսելով և քննարկելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացման խնդիրների  վերաբերյալ ՀՀ  կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանի զեկույցը`

ԿՈԼԵԳԻԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Առաջարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին`
1.1 վերանայել  2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 26-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի…

Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը

2012-02-02

Առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, հաստատել կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերըÖ‰ Կրթական ծրագրի…

«Կրթություն առանց սահմանների» կրթական ցուցահանդեսներ Սոֆիայում

2012-02-02

2012 թվականի մարտի 16-18-ը և հոկտեմբերի 19-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա «Կրթություն առանց սահմանների» կրթական ցուցահանդեսները: Ցուցահանդեսներին կարող են մասնակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.edu-fair.info կայքէջը: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է…

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ

2012-02-02

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում և Հայաստանի բուհերի շրջանավարտներին և վերջին կուրսում սովորող ուսանողներին առաջարկում է 2012 և 2013 թվականների համար աշխատանքային պրակտիկայի ծրագիր: Ընտրություն անցած մասնակիցները 3-ից 12 ամիս աշխատանքային պրակտիկա կանցնեն ԵՆԲ Լյուքսեմբուրգի կամ այլ երկրների մասնաճյուղերից մեկում: Ճանապարհածախսը և ապահովագրության ծախսերը հոգում…

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը կմեկնարկի օգոստոսին

2012-02-02

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած  2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու  հստակեցնելն է:…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։