Կրթական ծրագրերը կնպաստեն բարեկեցության բարձրացմանը
2012-02-02
Սոցիալական քաղաքականության նոր ուղղվածության համաձայն՝ դրամական օժանդակությունից անցում է կատարվում բովանդակային` կրթական, առողջապահական, բնակարանային և այլ սոցիալական ծրագրերի իրականացում և սոցիալական փաթեթների տրամադրում շահառու խմբերին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրինÖ‰ Նպատակն անապահով ընտանիքների երեխաների համար մասնագիտական կրթություն ստանալու, սոցիալական ակտիվ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները մեծացնելով, ընտանիքների բարեկեցության մակարդակը բարձրացնելն է Ö‰ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը Հայաստանում ունի վիճակագրական բազա, որը նույնպես ապացուցում է ծրագրի խիստ կարևորությունըÖ‰ «Անապահով ընտանիքների միայն 10 տոկոսն է կարողանում ապահովել, որ իրենց երեխաներն ընդունվեն բուհեր, իսկ ապահովված երեխաների 82 տոկոսն է բուհ ընդունվում», - շարունակել է վարչապետըÖ‰ - Հասկանալի է, որ եթե նրանք բարձրագույն կրթություն չեն ստանում, ապա սկզբից ևեթ ստեղծվում է սոցիալական այս անհավասարությունը, և ապագայում այդ ընտանիքներն ունենում են խնդիրներÖ‰ Այսինքն, կրթության հասանելիությունն աղքատությունը հաղթահարելու կարևորագույն պայման էÖ‰
Եթե ընտանիքի ղեկավարն ունի բարձրագույն կրթություն, ապա նման ընտանիքների միայն 12 տոկոսն է գտնվում աղքատության մեջÖ‰ Այսինքն, այդ ընտանիքների 88 տոկոսն աղքատ չէÖ‰ Իսկ հակառակ պարագայում՝ այսինքն, երբ ընտանիքի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն, ապա աղքատությունը կազմում է 60 տոկոս Ö‰ Այս վիճակագրությունն ապացուցում է, որ աղքատության հաղթահարման լավագույն ձևը Հայաստանի բոլոր ընտանիքներին և առաջին հերթին սոցիալապես անապահովներին կրթություն ստանալու հնարավորություն տալն էÖ‰ Պետությունը թիրախավորելու է հենց այս խնդիրըÖ‰ Այսինքն,եթե մենք ունենանք ֆինանսական հնարավորություններ, ապա դրանք որպես օժանդակություն պետք է ուղղենք այդ ընտանիքներին կրթություն ստանալու հնարավորության ընձեռմանըÖ‰ Կլինի պրոֆտեխուսումնարան, թե բուհ, մենք պարտավորվելու ենք ուսման վճարը վերցնել մեզ վրաÖ‰ Իսկ եթե մենք գնանք սոցիալական նպաստների ավելացման ճանապարհով, ապա այդ ընտանիքներին ապագայում չենք օգնի, որպեսզի նրանք ինքնուրույնաբար հաղթահարեն աղքատությունըÖ‰ Սա է մեր սոցիալական քաղաքականության արմատական փոփոխությունը:
Միևնույն ժամանակ, մի կարևոր խնդիր ևս կա մեր օրակարգում, որի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Երբ մեր երիտասարդները ծառայում են բանակում և վերադառնում այնտեղից, մենք մշտապես տեսնում ենք, որ հանրությունը մեր առջև խնդիր է դնում, թե ինչպես է դասավորվելու այդ երիտասարդի կյանքը բանակից վերադառնալուց հետո: Այդ տեսակետից ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ մենք սկսում ենք մի նոր ծրագրի իրականացում: Պատասխանատվություն ենք ստանձնում բանակում աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզենք, ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի այդ երիտասարդը՝ բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով: Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում և եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը, բանակից սկսած, օժանդակելու է զինծառայողին: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի նա պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար: Այս երեք ուղղություններով էլ պետությունը նրան օժանդակելու է: Դա նշանակում է, որ մեր ընտանիքներն իրենց երեխաներին բանակ ուղարկելիս հանգիստ են լինելու այն առումով, որ պետությունն օգնելու է զինծառայողներին՝ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաև մթնոլորտը և մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակը, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաև ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը>:












