Սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման ամենամյա ծրագիր

2012-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սկսվել են արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, մեկօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման 2012 թվականի ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Վերապատրաստման մեկամսյա դասընթացները տեղի կունենան Հայաստանում` հուլիսի 8-ից օգոստոսի 7-ը, ՀՀ կրթության  և գիտության նախարարության…

ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2011թ. վճարել են շուրջ 3 մլրդ 250 մլն դրամ

2012-02-06

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է  105-րդ տեղը…

Կոլեգիայի նիստ. «Պետության մեկնած ձեռքը՝ ամուր և հուսալի»

2012-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաև ՀՀ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետկան քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
ՀՀ ԿԳ նախարար…

ՀՀ բուհերն օտարերկրացիների համար դառնում են մրցունակ և գրավիչ

2012-02-03

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն ԱշոտյանըÖ‰ Կառավարման խորհրդի նիստում ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը  ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունըÖ‰ ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ տարին հագեցած է…

էսսեների մրցույթ` «Լեզուն հայրենիք է»

2012-02-03

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ: Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.
- էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։