ՀՀ կառավարության նիստում

2012-01-26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանըÖ‰ Նիստից առաջ վարչապետի խնդրանքով ՀՀ կրթության և գիտության նախարարը պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը` հյուրընկալելով բոլոնյան գործընթացի քարտուղարությունը. «Երեք տարի ժամկետով Երևանը դառնալու է իններորդ քաղաքը, որտեղ հյուրընկալվելու է Բոլոնիայի գործընթացի…

ՆԱՆՈ-ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (DNST) ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

2012-01-26

ՄԱԿ-ի և Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվում է    զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիների համար նանո-արբանյակային տեխնոլոգիաների (DNST) թեկնածուական ծրագիրը: Ընտրություն անցած մասնակիցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Ծրագրի տևողությունը 3 տարի է:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.unoosa.org/oosa/en/SAP/bsti/fellowship.html կայքէջը: 

Սոցիալական գովազդներ՝ գիտելիքի ու կրթության արժևորման

2012-01-26

Գիտելիքն ու կրթությունը հասարակության մեջ որպես արժեքներ գովազդելու, և հատկապես կրթության նկատմամբ պատանիների ու երիտասարդների ձգտումն ու պահանջարկը խթանելու նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստել ու հայաստանյան հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ եթեր է հեռարձակում սոցիալական գովազդներ: Անիմացիոն տեսահոլովակները հասանելի են նաև համացանցում:

Ֆեյսբուքյան անդրադարձ

2012-01-26

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում դիմել է օգտատերերին. «Հարգելի գործընկերներ, դպրոցներում դասերը վերսկսվել են: 2011 -ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին»:

«Մեր բանակը 20 տարեկան է»

2012-01-25

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարում են «Մեր բանակը 20 տարեկան է» թեմայով շարադրության /բանաստեղծություն, պատմվածք, էսսե/ հանրապետական մրցույթ`  նվիրված  հայկական բանակի օրվան:
Մրցույթին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները:
Աշխատանքները մինչև ս/թ փետրվարի 5-ը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։