«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-02-15
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի օգտագործման կարգը հաստատելու մասին>> N 1579-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով. <<6.Տարեկան մինչև 3000.0 հազար դրամ շահույթի ազատ մնացորդ…
Նոր որակ` հայ-գերմանական կրթական հարաբերություններում
2012-02-14
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում Երևանի թիվ 6, 60 և 119 դպրոցներում կներդրվի «Գերմաներենի դիպլոմ» առաջին և երկրորդ աստիճանների ծրագիրը: Գերմաներենի խորացված ուսուցումը թիվ 6 և 60 դպրոցներում կիրականացվի 3-9-րդ, իսկ…
Հանձնարարական` հաշվի առնելով «Թեժ գծի» և սոցիալական ցանցերի ահազանգերը
2012-02-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով…
Միջազգային ուսանողական բաց ինտերնետ-օլիմպիադա
2012-02-13
Ռուսաստանի Դաշնության կրթության որակի մոնիտորինգի գիտահետազոտական ինստիտուտը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-3-րդ կուրսի ուսանողներին հրավիրում է մասնակցել Միջազգային ուսանողական բաց ինտերնետ-օլիմպիադաներին, որոնք կանցկացվեն հետևյալ մասնագիտություններով.
•Մաթեմատիկա
•Ֆիզիկա
•Քիմիա
•Ինֆորմատիկա
•Տնտեսագիտություն
•Բնապահպանություն
•Տեսական մեխանիկա
•Մետաղների դիմադրություն
•Ռուսաց լեզու
•Ռուսաստանի պատմություն
«Ֆեյսբուք»-ում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը
2012-02-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին: Պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը և դառնալ …












