ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2012

2012-01-31

  2012 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին, ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:
Վերապատրաստումն ընթանալու է Հայաստանում` ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա…

Տնօրենի լավ աշխատանքի գնահատման միակ չափանիշը

2012-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները, ՀՀ ԿԳՆ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության պետական տեսչության և այլ կառույցների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են ոլորտում կարգապահության ապահովման և բովանդակային խնդիրներին վերաբերող…

Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցների համար

2012-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել  ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար: Դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն…

Ուսուցիչների ատեստավորում

2012-01-27

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի  N 1745-Ն որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են  ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովները:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը, որին կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան վկայական…

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ -10-14 օգոստոսի, 2012թ

2012-01-27

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականի օգոստոսի 10-14-ը կազմակերպում է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը:
Խորհրդաժողովում քննարկման նյութ են դառնալու 2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումներ, ինչպես…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։