Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը կմեկնարկի օգոստոսին

2012-02-02

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած  2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու  հստակեցնելն է:
Խորհրդաժողովները գումարվում են բաց հրավերի տարբերակով, աշխատանքները կազմակերպվում են բաց քննարկումների ձևով` լիագումար նիստերում և թեմատիկ մասնախմբերում:
Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովում քննարկվելու են  2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի ժամանակ ընդունված բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։